Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ պաշտոն ստանալը՝ խելոք, պուպուշ տղերք էին, պաշտոն են ստացել, հաբռգել են. Սամվել Հակոբյան

Հունվար 31,2025 13:38

«Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը մի կալիբրի տղա են, մի ձեւի տղա են, խոսում են, ձենները բարձրացնում են միայն հեռվից: Իրենք մինչեւ էս պաշտոններն ունենալը՝ կյանքում ոչ մուննաթ գալ են իմացել, ոչ մարդու վրա ձեռք բարձրացնել, ոչ էլ իրենց իրավունքները պաշտպանել են իմացել: Խելոք, պուպուշ տղա են եղել: Հիմա պաշտոն են ստացել, պաշտպանություն, ծառայողական մեքենաներ, հաբռգել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որին կարմիր բերետավորները քաշքշելով հեռացրեցին քաղաքապետարանի նիստերի դահիճից:

«Երբ զրկվեն էս պաշտոններից, իրենք քաղաքի փողոցներով մի խաչմերուկ չեն կարողանալու քայլել, իրենք իրենցով ոչ մի բան են»,-ասաց Սամվել Հակոբյանը՝ հավելելով, որ քաղաքապետարան են եկել բովանդակային, հանրությանը հուզող հարցերով, իսկ իր հարցը վերաբերվում էր տրանսպորտի մեջ եղած հսկիչներին, ուզում էր հասկանալ՝ երբ է ձեւավորվել այդ հաստիքակազմը:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ձեւակերպմամբ, այս իշխանությունները կտրվել են իրականությունից, նա հարց հնչեցրեց՝ քաղաքապետարանի ադմինիստրացիան ՔՊ-ից տարբերվու՞մ է։ «Այս իշխանությանը որտեղից կպնես՝ կոռուպցիա է, հովանավորչություն, լկտիություն, իրականությունից կտրվել»,-ընդգծեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031