ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին, Սարանսկում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում, լրագրողներին հիշեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դա տեղի ունեցավ հենց և բացառապես ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով. նրանք հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկեցին նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։ Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ ներկայացուցչի համատեղ հայտարարություն ընդունվեց։
Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության իմաստը։ Սա այն է, ինչից մենք պետք է ելնենք։
Կարդացեք նաև