«Գողացվածը վերադարձնել, այո, այդպիսի օրակարգ եղել է եւ կա։ Բայց եկեք պատկերացնենք այդ պրոցեսի արդեն գործնական նկարագրությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ժողովրդին խոստացել էր պետությունից գողացածը կոպեկ առ կոպեկ վերադարձնել, բայց 7 տարի է անցել, ոչինչ չեն արել։
«Հիմա հարց՝ այդ գողացվածը մի տեղում դրված է, եւ մենք գիտե՞նք դրա տեղը։ Սա գործնականում հնարավոր կլինի, եթե գողացածը մի տեղ դրած լինի, ման գանք, ման գանք, ասենք՝ ստեղ ա, գնացինք, ֆուռերի, բեռնատարների շարասյունով գնում ենք, բարձում ենք եւ բերում ենք Հանրապետության հրապարակ կամ ԿԲ, ասում ենք՝ ժողովուրդը, գողացածը հետ բերեցինք։ Ինչո՞ւ սա տեղի չի ունեցել մի պարզ պատճառով, որովհետեւ գողացածը մի տեղ չէ, գողացածը տասնյակ, հարյուրավոր տեղերում է։ Եթե մենք այդ բոլոր տեղերի հետեւից հերթով գնանք, ենթադրենք՝ 2018 թվականից բոլորի հետեւից գնացել ենք, մինչեւ հիմա այդ գողացվածը հետ բերված չէր լինի»
Ըստ նրա՝ գողացվածը հետ բերելու համար անհրաժեշտ էր ձեւավորել համակարգ եւ զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում գողացածը։ Նա նշեց, որ այդ աշխատանքն արել են։ «Օրինակ՝ 2021 թվականին եւ այս պահին ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի սեփականատեր են։ Մեր բաժնեմասն այս պահին արժե հարյուրավոր միլիոն դրամ, սա մի փաստ։
Երկրորդը, ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրեցի, ասացի, որ 2022-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2021-2017 թվականներին միասին վերցված։
Կարդացեք նաև
Հաջորդը, այս տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն Հայաստանի ամենամեծ հարկատուն է՝ 94 մլրդ դրամ հարկի ձեւով, այլ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն 33 մլրդ դրամ շահաբաժին է ստացել։ Եկեք այս բոլոր գումարները դնենք իրար կողքի, եւ սա միայն մեկ դեպք եմ ասում, այլ դեպքեր էլ կան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ