«Խոսքը հետեւյալի մասին է, ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել։ Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարություններին, թե Արարատի դիսկուրսով մեզ զենք չեն վաճառի կամ ժանգոտած զենք կվաճառեն։
Ըստ նրա՝ խնդիրն աշխարհն ընկալելու մեր սովորության մեջ է։ Աշխարհը զարգանում է, փոխվում է, մենք, ինչպես շարունակել ենք ընկալել ոչ ճշգրիտ, այնպես էլ շարունակում ենք այսօր ընկալել ոչ ճշգրիտ։
«Պատմական եւ իրական Հայաստանի ընտրանքի մեջ մենք պետք է որդեգրենք իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն՝ այսօր, վաղը եւ ընդմիշտ։ Դա է Հայաստանի պետականության հարատեւությունն ապահովելու միակ տարբերակը։ Ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Եթե այս խնդրի հետ անկեղծ չառերեսվենք, տեղի կունենան բաներ՝ եւ ձեզ հետ, եւ երկրի հետ, ինձ հետ հլա ջհանդամ»,- հայտարարեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ