Ազգային-ժողովրդավարական բևեռը դեմ է Երևանում հանրային տրանսպորտի ուղևորավարձի անհիմն թանկացումներին, գույքահարկի և շրջանառության հարկի բազմակի անգամ բարձրացումներին։
Բևեռը համարում է, որ սոցիալ-տնտեսական ծանրաբեռնվածությունը պետք է հավասարաչափ բաշխված լինի սոցիալական բոլոր շերտերով, և բյուջեի ճեղքվածքի խնդիրը օֆշորային-ստվերային տնտեսական գործունեությամբ «պաշտպանված» օլիգարխիայի հարստացման հետևանքներով չպետք է լուծվի անպաշտպան, խոցելի, աղքատ խավերին էլ ավելի հարստահարելու գնով։
Բևեռը առաջարկում է ստորագրել տվյալ պետիցիան, ձեր համախոհությունը արտահայտելու մեր բարձրացրած խնդրի հետ, հանրային լայն շրջանակներին այս անհամաձայնությանը մաս դարձնելու և վերոնշյալ որոշումները չեղարկելու նպատակով։
Ազգային-ժողովրդավարական բևեռ