Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի միջանցքի»՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է. Վարուժան Գեղամյան

Հունվար 31,2025 12:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.

1.Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։

2.Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։

3.Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։

Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031