«Մարդկանց համար պարզ չի, թե ինչն է փոփոխվում, նաեւ մարդիկ հասկանում են մի բան, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն իրեն խայտառակում է, որովհետեւ մեկ ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիրն» եւ իրեն սպասարկող ուժերը, այդ թվում՝ «Հանրային ձայնը» միաձայն ասում էին, որ կա հստակ հաշվարկ, կան թվեր, մենք մի կոպեկ ավել չենք ուզում գանձել, սա թանկացում չի, սա նվազագույն թիվն է, որը պետք է, որ մեր տրանսպորտային համակարգը կարողանանք պահպանել, բայց 30 օր հետո գալիս ասում եք՝ մենք հիմա սահմանում ենք 150 դրամ»,-Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
«Պարոն Գրիգորյանն այդքան խոսում է՝ այդ 300 դրամի վրա եք կենտրոնացել… Հա, թեկուզ 170 դրամ, ու 170 դրամն էլ իջնում է 150, բա հարց չի առաջանո՞ւմ ձեր մոտ, ինչու էիք մեկ ամիս առաջ ասում 170 դրամ, թեկուզ 1 դրամ լիներ: Այսինքն՝ եթե մեկ ամսվա մեջ մի բան է փոխվում, դուք պետք է դրա բացատրությունն ունենաք: Եթե չունեք դրա բացատրությունը, իսկ դուք չունեք, մարդկանց մոտ հարց է առաջանում, բա ինչու 150, եթե ոչ 75»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ