Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Նարեկ Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Ռիմա Ասոյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Սամվել Հակոբյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Արտուշ Կարապետյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ