Հայաստանում Էրասմուս+ ազգային գրասենյակ կարևոր դերակատարություն ունի Էրասմուս+ ծրագրի խթանման գործում։ Էրասմուս+ ազգային գրասենյակի գործող դրամաշնորհի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և ներկայում ընթանում է Էրասմուս+ գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը։
Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է բնականոն և լիարժեք օգտվել Էրասմուս+ ծրագրի միջազգային բաղադրիչից և Հայաստանի համար ծրագրի շրջանակում ընձեռած հնարավորությունները փոփոխության չեն ենթարկվել։
Մենք վստահ ենք, որ ընտրության գործընթացի ամփոփումից և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատումը ստանալուց հետո նոր գրասենյակը սահուն կերպով կսկսի իր գործունեությունը։ Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն նոր թիմի հետ, ինչպիսին նախկին գրասենյակի հետ համագործակցությունն էր։
Մինչ նոր գրասենյակի ձևավորումը, Էրասմուս+ ծրագրի խթանման գործընթացի շարունակականությունն ապահովելու, տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու համար պատասխանատու կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն