Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Ամայի տեղում կրակելուց հետո օրերս տուգանվեցի ոստիկանների կողմից»

Հունվար 31,2025 11:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածները հակասում են իրար։
Առաջինը ենթադրում է, որ բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հեռավորության վրա է միայն արգելվում քաղաքացիական զենքից կրակելը, իսկ մյուսը տուգանք է սահմանում, ըստ էության, հրաձգարանից դուրս կրակելու համար։

Այս հակասության արդյունքում էլ ամայի տեղում կրակելուց հետո օրերս տուգանվեցի ոստիկանների կողմից։

Միայն ասեմ մի քանի բան`
Ա. Եթե Ոստիկանությունը ուզենար կոծկեր` օրենքի հակասությունը իմ օգտին կմեկնաբաներ։ Ի վերջո, համարյա բոլոր օրինական զենք ունեցողների էլ ամայի չոլերում են կրակում։ Բայց ես չեմ առարկել տուգանվելուն, որ դա այլ կերպ չընկալվի։

Բ. Տեղում հորդորել եմ ոստիկաններին ստուգել ամեն ինչ, որ հարցեր չմնան (զենքի-զինամթերքի օրինականություն, որսի բացակայություն, սթափություն և այլն)։

Գ. Տարածքում/մոտակայքում ընդհանրապես այլ մարդ չի եղել։ Բացի անվտանգության սուրբ կանոններից, պահպանել եմ նաև կրակոցների ձայնով մարդկանց չվախեցնելու չգրված կանոնը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031