Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ են ադրբեջանցիները երգել Հանրապետության հրապարակում և ենթադրաբար ո՞վ է այս ամենի կազմակերպիչը. Գագիկ Համբարյան

Հունվար 31,2025 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ե՞րբ են ադրբեջանցիները երգել Հանրապետության հրապարակում և ենթադրաբար ո՞վ է այս ամենի կազմակերպիչը

Համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ (ենթադրաբար Իրանի քաղաքացիներ) Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում «Ղարաբաղ» երգը

Նիկոլականները և քայլիստներին սպասարկող ֆեյքերը սկսեցին ակտիվորեն տարածել այն տեսակետը, թե, ԻԲՐ, այս ամենը հին նյութ է՝ անցյալ տարվա ամանորին են նկարել… Նույն մասսան նաև կեղծիք է տարածում, թե երգը պարսկերեն է… Սուտ է, այն ադրբեջաներեն է…

Նախ՝ նյութի հին կամ նոր լինել այնքան էլ էական չէ այս խայտառակության մեջ, բայց և այնպես փաստը հետևյալն է՝ նյութը նոր է և դրա ապացույցը Հանրապետության հրապարակի զարդարանք է… Իսկ կոնկրետ՝ Կառավարության շենքի ժամացույցի մասնաշենքի վրա տեղադրված աստղերն են, որոնք անցյալ տարվա զարդարանքների մեջ չեն եղել և այս տարի են տեղադրվել…

Այսինքն, քայլիստամետների սուտը այսպիսով բացահայտված է…

Ենթադրում եմ, որ այս ամենի կազմակերպիչը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են, ովքեր, նախ՝ սրանով ցույց տվեցին հայաստանցիներին, որ Հայաստանում որտե՛ղ, ե՛րբ և ի՛նչ ուզենան կանեն՝ որ հենց իրենք են Նիկոլի օրոք Հայաստանի տերն ու տիրակալը, որ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում կարող են ադրբեջաներով երգել «Ղարաբաղ» երգը…

Երկրորդը՝ այս ամենի կազմակերպիչները հաստատեցին ևս մեկ փաստ, որ Հայաստան ժամանող Իրանի ադրբեջանցի (թուրք) ազգությամբ քաղաքացիներից որոշ մասսան Ադրբեջանի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և Բաքվի հրահանգով պատրաստ են ամեն ինչ անել Հայաստանում…

Մի փաստ ևս արձանագրենք… Այսպիսի սադրանքներ բոլորը կարող են կազմակերպել, բայց ոչ բոլորը կարող են տակից դուրս գալ, քանի որ կազմակերպողն այնքան վստահ պետք է լինի, որ իր «զոհը» նույնաբովանդակ չի պատասխանի իրեն…

Ալիևը այսպիսի բաներ կարող էր կազմակերպել նաև նախկինում, բայց շատ լավ գիտեր դրա հետևանքների մասին, իսկ հիմա նա շատ վստահ է, որ Նիկոլի նման ոչնչությունը չի համարձակվի նմանատիպ ինչ-որ բան ոչ միայն կազմակերպել Բաքվում, այլև իր գյուղերից որևէ մեկում…

Դե, իսկ Հայաստանի ԱԱԾ-ի գոյություն չունենալու մասին էլ չասեմ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031