Մի օր Լիբանանում ինձ մի փաստաբան մի բան ասաց՝ «Պետրոս, ես իրավաբանական մասնագիտական տեսակետ եմ տալիս, խոսում եմ իբր փաստաբան, օրենքը սանձարձակ չէ: Նույնիսկ օրենքն իր մեջ պարունակում է զսպիչ ներքին օրենք, որը հակակշռում է: Եթե հանկարծ օրենքը պաշտոնապես եւ տեխնիկապես իրավացի է, այդ օրենքը ինքնաբերաբար
ինքնահռչակվում է ապօրինի»:
Իմ քաղաքական ուսուցիչս, հանգուցյալ Արա Սուքիասյանն ինձ մի օր ասաց՝ «օրենքի միայն ոգին է, որ կգործադրվի ժողովրդավար աշխարհում, լրիվ անհնար է օրենքը բառացիորեն ըմբռնել ու կիրարկել, եթե այդպես դիտարկվի՝ երկրի ողջ բնակչությունը բանտերում կլինի»:
Պայման չէ, որ հաջորդ տողերին համաձայն լինեն միայն ջերմ Քրիստոնյա հավատքի հետեւորդները՝ աշխարհիկը, ագնոստիկ անձը, աթեիստն անգամ կարող է խոստովանել, թե Կրիշնյա վարդապետությունն իր մեջ կ պարունակի խորունկ իմաստություն, եւ թեեւ երկրի սահմանադրությունը եւ օրենքները աղետալի կլինեն, եթե փոխանակ աշխարհիկ լինելու արմատապես հիմնովին կրոնական թելադրանքի վրա, մի բան, որ նույնիսկ Քրիստոնեությունը չի հանձնարարի, այլ փոխարենը կհորդորէ «այ, ինչ որ Կայսրինն է վճարէ Կայսրին եւ այն ինչ որ Տիրոջը՝ (Աստուծոյ) Տիրոջ»:
Սակայն Քրիստոնեական լայնախոհ իմաստուն խոր բարոյական սկզբունքներն էլ շատ օգտակար դեր կխաղան երկրի մեջ, երբ երկրի օրենքները օգտվեն այդ իմաստություններից, որտեղ Քրիստոսը ասում է՝ «Այն, որ երբեք մեղք չէ գործած, թող առաջին քարը նետէ»):
Կարդացեք նաև
Ահա այս ոգիի վրա է պարտավոր առողջ ժողովրդավարությունը խարսխվի:
Առավել եւս օրենքները երբեք պարտավոր չեն վրեժխնդրության տպավորություն թողնեն: Վրեժը արդարության մահացու մահակն է, պատիժը եւ օրնեքները եկել են դաստիարակելու եւ արգելիչ-զսպիչ դեր խաղալու:
Հետեւաբար, առողջ ժողովրդավարության սահուն եւ պտղաբեր հանդիսանալու համար, եթե ամեն մանրուքի համար սահմանված օրենքները հակառակ արդյունք են տալիս, իսկ դա նշանակում է, որ նրա լուծումը չի կայանա ավելի խիստ ու պատիժները սաստկացնելով՝ այլ հասկանալու վերջապես, թե արդարությունը պիտի մնա կարեկցող եւ հանդուրժող:
Ապա թե ոչ, երբ ժողովրդավարությունը կորցնի իր ամենակարեւոր հիմնասյունը եւ նպատակը՝ համերաշխ մթնոլորտ ստեղծելը կնշանակի, որ այդ ժողովրդավարությունը վստահված մարմինն արդեն ձախողած է եւ հարկավոր է ինքնակամ փոխարինվելու:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2025