Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հունվարի 24-ին հրապարակեց գրավոր ընթացակարգով քննած Ռոզա Վարդանյանի գործով 22 էջանոց որոշումը: Վարդանյանի հայցը «ՌՎ ԳԱԶ» ՍՊ ընկերության, Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի դեմ էր, իսկ բողոքը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման:
Ռոզա Վարդանյանը խնդրել է ճանաչել իր սեփականությունը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ բաժնեմասի հարյուր տոկոսի նվիրատվության պայմանագրի նկատմամբ, Ռազմիկ Պետրոսյանի գրավի իրավունքը նշված բաժնեմասի նկատմամբ, որպես Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանին հիսուներկու միլիոն դրամ վերադարձնելու ապահովում:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից հայցապահանջը, բողոքը մերժվել է:
Ըստ բողոքաբերի՝ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածը, վերաքննիչ դատարանը չի տեսել, որ տեղի է ունեցել «շինծու գործարք, որոնցով քողարկվել են փոխառության եւ գրավի իրավահարաբերությունները», որ Ռազմիկ Պետրսյանը 20 000 ԱՄՆ դոլար է ներդրել, ունեզրկել են իրեն, դառնալով 400 000 դոլար արժողության գազալցակայանի սեփականատեր:
Կարդացեք նաև
Վճռաբեկ դատարանը մերժեց Վարդանյանի բողոքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2025