Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնությունը կշարունակվի, բայց…

Հունվար 31,2025 10:00

Միացյալ Նահանգները կայացած, ժողովրդավարական պետություն է: Դա նշանակում է, մասնավորապես, քաղաքականության ժառանգականություն (անկախ նրանից, թե ինչ է խոսվում նախընտրական թոհուբոհի մեջ), ինչպես նաեւ երկարաժամկետ ռազմավարական պլանավորում:

Չի կարող պատահել, որ Բայդենի ժամանակ ամենազգայուն հարցերից մեկի վերաբերյալ գլխավոր կարգախոսը լիներ՝ «Հիշում եմ եւ պահանջում», իսկ Թրամփի օրոք այն դառնա՝ «Մոռացել եմ եւ պահանջում եմ, որ բոլորը մոռանան»: Հնարավոր չէ, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները Թրամփը սկսի «իր սեփական կետից», եթե նույնիսկ որպես հռետորական հնարք նման բան ասի:

Բացառված է նաեւ, որ Բլինքենի ստորագրած հայ-ամերիկյան վերջին փաստաթուղթը Ռուբին պատռի ու շպրտի աղբամանը:

Այդ ամենը հնարավոր չէ, որովհետեւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի կառուցվում նրա վրա, թե ինչ է փչել առաջին դեմքի խելքին կամ ինչ է նա բստրել, երբ ժամանակին համապատասխան դեղը չի ընդունել:

ԱՄՆ նախագահի լիազորությունների շրջանակն, իհարկե, մեծ է, բայց դրանք սահմանափակվում են դատարանների եւ Կոնգրեսի կողմից: Բացի դա, այդ որոշումները մշակվում են գերատեսչություններում (օրինակ, նույն Պետքարտուղարությունում), որտեղ բյուրոկրատիան չի փոխվում՝ կախված նրանից, թե ով է նախագահը: Իսկ գերատեսչությունների մասնագետները խորհրդակցում են ուղեղային կենտրոնների հետ, որոնք, ի տարբերություն մեր հարյուրավոր «քաղաքագետների», ամբողջությամբ մխրճված չեն քարոզչական գործունեության մեջ:

Այդ ամենից ելնելով’ թույլ տվեք լավատեսական կանխատեսում անել, որ ԱՄՆ օգնությունը Հայաստանին երեք ամսից (կամ գուցե ավելի շուտ, եթե հաշվի առնենք ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը) կշարունակվի:

Օգնությունը կվերականգնվի, բայց, կարծում եմ, ոչ ամբողջությամբ: ԱՄՆ կառավարությունն այստեղ մեծածավալ ծրագրեր է իրականացնում փոքր բիզնեսի, էներգետիկայի, առողջապահության, կրթության, հումանիտար ոլորտներում: Միջոցների գերակշիռ մասն ուղղվում է նման ծրագրերին: Իսկ ահա անիմաստ զեկույցները, «ջուր ծեծող» սեմինարները եւ անօգուտ խորհրդատվությունները կարող են եւ չֆինանսավորվել: Եվ դա վատ չի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031