Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայացված քաղաքային տրանսպորտի թանկացման քվեարկությունը

Հունվար 30,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանի ավագանու իշխող կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, ինչպես նաև նրանց կցված ավագանու որոշ անդամներ, որոնք ներկայացնում են «Հանրային ձայն» խմբակցությունը, արտահերթ նիստ են հրավիրել: Օրակարգում քաղաքային տրանսպորտի թանկացումն է: Այդ թանկացումը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում:

«Մայր Հայաստանը» մերժում է քաղաքային տրանսպորտի թանկացման քաղաքականությունը: Մենք ճիշտ ենք համարում նիստը բոյկոտելը, ինչի համար անհրաժեշտ է քվորում չապահովել։ Բայց եթե այլոց մասնակցությամբ, այդուհանդերձ, ապահովվի քվորում և նիստը կայանա, ապա մենք կմասնակցենք քաղաքային տրանսպորտի թանկացմանը միտված այդ քննարկմանը, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքացիներին մոլորեցնող և միակողմանի քարոզչություն 2,5-միավորանոց կոալիցիայի կողմից։ Արտահերթ նիստում փաստարկված կհիմնավորենք, որ թանկացումներն անհիմն են ու, ինչպես այլ դեպքերում, հետապնդում են բացառապես քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռի տակ դնելու նպատակ:

«Մայր Հայաստանը» չի մասնակցի քաղաքային տրանսպորտի թանկացման նախագծի քվեարկությանը: Ովքեր մասնակցեն այդ քվեարկությանը, կկիսեն թանկացման պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին:

«Մայր Հայաստան» խմբակցություն

30.01.2025թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031