Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը չպետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթություն․Արսեն Թորոսյան

Հունվար 30,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք։ Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ: Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ- ում, կներեք, բայց ես համաձայն չեմ: ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավել։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ»,-ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031