ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր իրենց դիրքավորելով որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ ու անհաշտ թշնամության գաղափարի ջատագովներ, մտահոգված են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությամբ:
Իրականության մեջ պիտի մտահոգվեն նրանք, ովքեր շատ լավ հասկանալով բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը Հայաստանի համար, տեսնում են, թե ինչպես է միակողմանի զիջումների, ուրացման, ազգային նվաստացման ու ստորացման փաշինյանական քաղաքականությունն իր խորքում գեներացնում հանրային խուլ, աճող անհամաձայնություն և անհանդուրժողականություն այդ նույն հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների ուղղությամբ»:
Կարդացեք նաև