ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։
Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։
Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։
Խուդաթյանը շնորհավորել է նորընտիր վարչությանը և մաղթել արդյունավետ աշխատանք, հույս հայտնել, որ նորընտիր մարմինը լավագույնս կներկայացնի համայնքների շահերը, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը։
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն