Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․
Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։
Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։