Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային առաջընթաց»-ը չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին

Հունվար 30,2025 16:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի իշխանությունների հրավիրած ֆիկտիվ նիստին:

Սիրելի’ երևանցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իշխող կոալիցիան, լեգիտիմության բացակայության պայմաններում հաշվի չնստելով ընդդիմադիր խմբակցությունների կարծիքի հետ, շարունակում է մեր քաղաքի և երևանցիների համար վնասակար որոշումների ընդունումը։

Ավելին, անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարհում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»-ով։

Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը։

Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին ՉԱՊԱՀՈՎԵԼ ՔՎՈՐՈՒՄ՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից։

Ազգային առաջընթաց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031