44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։
Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։