Լրահոս
Օրվա լրահոսը

Սլացք. արցախցի կանանց հզորացում՝ հանուն կայուն ապրուստի

Հունվար 30,2025 15:48

«Հաբ Արցախը», հաջողությամբ ամփոփելով «Սլացք» ծրագրի 1–ին  փուլը, սկսել է 2-րդը․ արցախցի ևս 50  կին առաջիկայում կստանա մասնագիտական նոր ու կիրառելի  հմտություններ՝ ավելի մրցունակ մասնագետ դառնալու և աշխատանք գտնելու համար։

«Սլացքը» դինամիկ նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել արցախցի կանանց կարողությունները՝ բարձրացնելով նրանց աշխատունակությունը և վերակառուցելով նրանց կյանքը նոր իրականությունում: Ծրագիրն Արցախից բռնի տեղահանված մասնակիցներին օգնում է դառնալ առավել ինքնաբավ և դիմացկուն:

 «Նման ծրագրերը մեծ կարևորություն ունեն արցախահայերի համար, որոնք որևէ փորձ չունեն բիզնես ոլորտում, սա մեծ հնարավորություն է և՛ մտահորիզոնը փոխելու, և՛ նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու համար նոր գործը սկսելու կամ նոր աշխատանք գտնելու համար»,- նշում է ծրագրի առաջին փուլի մասնակից Մելանյա Ավետիսյանը։

Երկրորդ փուլի մասնակիցները կարող են ընտրել վերապատրաստման երկու հիմնական ուղղություններից մեկը՝ հաշվապահություն կամ ադմինիստրատիվ աշխատանք։ Երեք ամիս տևողությամբ դասընթացները վարելու են նշված ոլորտների առաջատար մասնագետները։ «Հաբ Արցախը» ծրագրի երկրորդ փուլի համար ընտրել է այս մասնագիտությունները՝ աշխատաշուկայի բազմակողմանի ուսումնասիրության և կարիքների գնահատման արդյունքում՝ կարևորելով գիտելիքի կիրառելիությունն ու մասնակիցների զբաղվածության խնդիրն իրապես լուծելու հարցը։

 ««Սլացքը» կարիքահեն, օգտակար ու իրոք արդյունավետ ծրագիր է, որի արդյունքներն արդեն շոշափելի են։ Երկրորդ փուլում ևս ջանք չենք խնայելու, որ մասնակիցներին ներկայացնենք լավագույն ծրագիր, լավագույն մասնագետներից սովորելու հնարավորություն և իհարկե մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև դասընթացից հետո նրանց զբաղվածության խնդիրը։ Լիահույս ենք, որ, որ «Սլացքը» շարունակական կլինի», – ծրագրի երկրորդ փուլի մենկարկի միջոցռաման բացման խոսքում նշեց «Հաբ Արցախի» գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը։

«Սլացքի» առաջին փուլի 50 մասնակիցները վերապատրաստվել են գեղեցկության և սննդի ոլորտների, կարուձևի ուղղությամբ․ նրանց զգալի մասն արդեն ունի աշխատանք։ Ծրագիրը ոչ միայն տրամադրում է տեխնիկական հմտություններ, այլև օգնում փափուկ և ձեռնարկատիրական հմտությունների ուսուցման, հոգեբանական աջակցության շնորհիվ վստահ քայլել դեպի աշխատաշուկա։

«Քանի որ «Հաբ Արցախը» շատ սերտ աշխատում է Արցախից տեղահանված անձանց հետ ու նրանց ուղղված մի շարք ծրագրերի իրականացման հաջող փորձառությունը հաշվի առնելով՝ որոշեցինք համագործակցել նոր երկրորդ փուլի շրջանակում։ «Սլացք» ծրագրի առաջին փուլի արդյունքներն իրոք տպավորիչ են ու շատ կարևոր են այն փոփոխությունները, որ կարողացել է  այդ դժվար ժամանակահատվածում արցախցի կանանց համար ծրագիրը բերել։ Վստահ եմ, որ մի քանի ամիս անց, երբ ծրագրի մասնակիցները կավարտեն դասընթացը, կարձանագրենք աշխատաշուկայում գրանցած նոր հաջողությունները», – նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումերն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

«Հաբ Արցախ» զարգացման ՀԿն հիմնադրվել է 2021 թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտում: Արցախում «Հաբ Արցախի» առաքելությունն էր տեղացիների կարողություններն ու չբացահայտված տաղանդները վերհանելն ու զարգացնելը։ Այժմ վերահիմնվելով Երևանում՝ կազմակերպությունը շարունակում է գործունեությունը` արձագանքելով տեղահանված արցախցիների կարիքներին: «Հաբ Արցախը» արցախցիներին հնարավորություն է տալիս հաղթահարել տեղահանությունը՝ իրականացնելով կարիքահեն ծրագրեր և օգնելով վերսկսել կյանքը Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031