«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ալիևի վերջին ելույթից հետո, որտեղ նա հերթական անգամ կեղծում էր պատմությունն ու դեռ մի բան էլ ասում, որ երբեք չի մոռանա Զանգեզուրը, ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հերթական արշավն է սկսում՝ արտահայտելով ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական պետության նկրտումները։
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերության այս տեսանյութում Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ողջ քարտեզի վրա տեսնում եք, որ մեր պետության մարզերի ու քաղաքների անունները փոխված են, հաղորդման մեջ էլ կրկին կեղծում են պատմությունը, թե իբր Սյունիքը մնացել է Հայաստանին «ապօրինաբար»՝ «մոռանալով», որ հայկական Նախիջևանն ու Արցախն են հանձնվել Ադրբեջանին այդ շրջանում՝ ամբողջությամբ անհիմն ու ապօրինաբար։
Ալիևն այլևս միայն «միջանցք» չի ուզում, այլ շատ ավելի մեծ ախորժակ է բացել ՀՀ իշխանությունների քաղաքականության շնորհիվ նաև։ Ադրբեջանի ողջ պետական քարոզչամեքենան էլ ծառայեցվում է Ալիևի այդ ախորժակի տեղեկատվական սպասարկմանը։