Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրծաղիկի վտանգավոր բռնկում չունենք վերջին տարիներին․ փետրվարից կսկսենք պատվաստումները»․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 30,2025 14:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ջրծաղիկի վտանգավոր բռնկումային իրավիճակ ես չեմ հիշում վերջին տարիներին։ Ամեն տարի մենք ունենում ենք դեպքեր, եւ մեր քաղաքականությունն ուղղված է, որպեսզի պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, մարդկանց աշխատունակության վրա է ազդում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ այս տարի փետրվարից իրականացնելու են ջրծաղիկի պատվաստումները։ Ըստ նախարարի՝ պատվաստանյութերի երկու խմբաքանակ ստացել են։

Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով բուժհիմնարկների մեծ կատարողականի մասին իր գրառմանը, ասաց, որ դեկտեմբերի առաջին 15 օրվա համար բուժհիմնարկներն ունեցել են շատ ավելի մեծ կատարողական, քան միջին ամսական կատարողականն էր մինչ այդ։ «Սա նշանակում է, որ մենք ունենք հարցեր, թե այդ կատարողականն ինչու է որոշ ծրագրերի մասով ավելին եղել։ Եվ այս ընթացքում ուսումնասիրություններ ենք իրականացնում։ Մինչեւ փետրվարի ֆինանսավորումը, այս բոլոր ուսումնասիրությունները կավարտվեն, եւ ըստ արդյունքների կիրականացվի ֆինանսավորումը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031