Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և մինչև պատերազմ. Աշոտյան

Հունվար 30,2025 14:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։

Սա փաշինյանական տրոյական ձիու արգանդում ի սկզբանե բեղմնավորված մուտանտ է, որն իր վարչապետության առաջին իսկ օրվանից սկսեց քայլ առ քայլ ծնվել։

Հիմա ապացուցեմ փաստերով, որոնց բազմիցս ժամանակին անդրադարձել եմ։

2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։

Ամենասկզբից անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունակական ճնշումների գործադրումը։

Ահա ընդամենը մի քանի փաստ.

1.Արցախյան երրորդ պատերազմից, որում թուրքական ուղղակի և անուղղակի ներգրավման փաստերն այլևս միջազգային հանրության սեփականությունն են, ընդամենը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին 25-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միտումնավոր չի անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին։

2.2019 թվականի ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց Ցեղասպանության մասին։

3.2018-2020 թվականներին Հայոց ցեղասպանության թեման հիմնականում բացակայում էր նաև ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի միջազգային այցերի օրակարգից։

4.2018-2020 թվականներին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի ներքին հանձնարարականով մեր դեսպանատներին տրված առաջնահերթություններում առաջին տեղում եղել է «թավշյայի» գովազդը, երկրորդ տեղում՝ ներքաղաքական զարգացումները (ՍԴ, ՀՀԿ, Քոչարյան, Սահմանադրություն և այլն), նոր հետո՝ Արցախը, իսկ վերջին տեղում՝ Ցեղասպանությունը, անգամ օտարերկրյա ներդրումների և բիզնես հարցերից հետո

5.Սրանց օրոք անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների և միջազգային կառույցների հայաստանյան դեսպանները սկսել էին չօգտագործել այդ եզրույթը, առանց մեր ԱԳՆ-ի կողմից որևէ լուրջ նախազգուշացման կամ հետևանքի (հիշեք ԵՄ դեսպան Վիկտորինին, ում 2020 թվականին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ՝ «Մեծ եղեռն»):

6.Հայաստանի վարչապետի 2019 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում չէր հիշատակվել նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Էլ չասեմ, որ ճիշտ կլիներ նաև դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը և այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։

7.Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ ԱԺ-ն այդպես էլ որևէ լուրջ աշխատանք արտերկրում չտարավ։ ԱԺ խմբակցություններով անգամ մի հատ հայտարարություն չընդունեցին, չթարգմանեցին և չուղարկեցին դուրս:

8.Արդեն 2020 թվականի ամռանը ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական անատամն էր։ Այն չէր պարունակում Հայոց ցեղասպանության և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականության մասին որևէ հիշատակում։

Սրանք ընդամենը մի շարք տեսանելի և հանրային սեփականություն դարձած փաստեր են։ Իսկ ի՞նչ է կատարվել կուլուարներում, դեռ կպարզվի։

Արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և Թուրքիայի արյունոտ երեսը լվանալու նիկոլական ջանքերը նոր փուլ թևակոխեցին, ինչի մասին փաստերը հերթով շարելու գործը կանեմ հաջորդիվ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

29.01.2025

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031