Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը. ասվում է X-ում ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ:
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է հասարակության վստահությամբ և կշարունակի աջակցել տարածաշրջանի անվտանգությանը», – նշվում է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Եվրոպական Միության խորհուրդը որոշում է ընդունել երկու տարով երկարաձգել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մանդատը՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս նպատակով 44 միլիոն եվրոյից ավելի բյուջե է հատկացվել 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածի համար։
Կարդացեք նաև
#EUMA Head of Mission Markus Ritter joined the patrol in FOB Martuni and observed the situation on the 🇦🇲side of 🇦🇲-🇦🇿 border. Grateful to local villagers for coffee and hospitality🙏. EUMA is proud for the trust in community and will stay committed to security in the region🇪🇺🇦🇲. pic.twitter.com/Jet4PKDlZy
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January 30, 2025