Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ինձ 25 հազար դոլար է պարտք, ո՞ւր են իմ փողերը»․ ցուցարար

Հունվար 30,2025 13:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վարչապետը մեր ընտանիքին 25 հազար դրամ պարտք է»,- կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց հարկերի ավելացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը։

«Ասին, որ մի 30 մլրդ փող կա բերելու Քոչարյանից, Սերժից, մյուսներից։ Հավատացինք, եկանք, հանինք, 30 մլրդ-ը, որ բաժանում ենք 3 մլն-ի, անում է 10 հազար, մեր տանը 5 հոգի ենք, անում է 50 հազար, կեսը ինձ, կեսը՝ Նիկոլն է ստացել, իրեն։ Հիմա՝ ո՞ւր է իմ 25 հազար դոլարը։ Սենց խոսում ենք, գրում ենք՝ Քոչարյանի մարդն է, Սերժի մարդն է, Թրամփի մարդն է, ես Լիաննայի մարդն եմ, ո՞ւր են փողերը»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ցուցարարների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մարդիկ, որ ժամանակին սեփական կատու չունեին, հիմա դզված վիճակ է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ այս հարկային քաղաքականության հետեւանքով չեն կարող շարունակել գործունեությունը։ «Այսօր ոչ թե այստեղ պետք է հավաքված լինեն 50, 100, 200 մարդ, այլ շատ մարդ պետք է հավաքվի, որ կարողանանք խնդիրը լուծել։ Իրենք ե՞րբ են փորձում հետնահանջ անել, երբ մարդիկ միասնական են։ Լուծումն այդ ճնշումն է, որ ամսի 1-ից սկսած պետք է բոյկոտեն, տրանսպորտի գումարը չտան, հայտարարագիր չներկայացնեն, կարմիր գծերի գումարը չտան»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031