Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր են. Էլինար Վարդանյան

Հունվար 30,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սրանք պարզապես թվեր չեն

Այսօրվա քաոսային փուլում, երբ ամեն օրը նոր ծանր խնդիրներ ու նոր անորոշություն է բերում, մեր տեսադաշտից դուրս են մնում խնդիրներ, որոնք սովորական պայմաններում խոր անհանգստության պատճառ կդառնային։

Այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան չորս դեպք է տեղի ունեցել։ Միայն մեկ ամսում՝ չորս ընդհատված կյանք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, ընդ որում մեկը՝ հացադուլի հետևանքով, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։ Ինչպես տեսնում ենք, մահացածներից երկուսի գործով դեռ նույնիսկ առկա չէ վերջնական դատական ակտ։

Վերջին երկու տարիներին պատկերը հետևյալն էր՝ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն, 2024թ. մահերի թիվը 12-ն է։ 12 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 7-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ։

Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։ 2024թ. ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ, 2023թ-ին ինքնավնասման դիմածների թիվը 155-ն էր: Ընդ որում, ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել անգամ է դիմել ինքնավնասման, ինչի հետևանքով 2024թ-ին ինքնավնասումների թիվը 626 է, իսկ 2023թ-ին՝ 472:

2025 թ-ին հունվարին ՔԿՀ-ներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։

Միայն այս տարվա հունվարին ՔԿՀ-ում պահվող 18 անձ հացադուլ է հայտարարել։
Սրանք պարզապես թվեր չեն. այս թվերը արդարադատության և քրեակատարողական համակարգում խնդիրների արտացոլանքն են։ Խնդիրները շատ են և բազմաշերտ՝ սկսած կենցաղային պայմաններից, բժշկական օգնության և դեղամիջոցների անբավարարությունից, հացադուլավորների նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողությունից, իրավունքների ոտնահարումից մինչև ձգձգվող արդարադատություն։ Շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և համակարգային։ Պետական մարմինները սահմանափակում են մարդու ազատությունը, հաճախ՝ մինչև նրա մեղքն ապացուցելը, վերցնում են այդ մարդու կյանքն իրենց պատասխանատվության տակ ու, փաստորեն, պահում են նրան կյանքի համար ոչ պիտանի պայմաններում

Սրանք պարզապես թվեր չեն. սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների անկարողության պրոյեկտումն են փակ համակարգի վրա։

Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր են։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031