Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ցույց են անում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ բողոքելով հարկային բեռի բարձրացման դեմ։
Հիշեցնենք, որ ըստ փոփոխությունների՝ շրջանառության հարկը 5%-ի փոխարեն սահմանվել է 10%, սուրճի ապարատների դրույքաչափերն են մի քանի անգամ բարձրացել։
«Թող կոռուպցիան ման գան իրենց մեջ, մենք աշխատավոր ժողովուրդ ենք, մենք մի ապրանքի համար վճարում ենք 5-6 տեղ, բայց չգիտես ինչու՝ մեր բյուջեն միշտ դատարկ է»,- ասաց առեւտրականներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Բողոքի ցույցի դուրս եկած անձանց մի մասը հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանին են ընտրել, բայց հաջորդ ընտրություններին նրան ու ՔՊ-ին ձայն չեն տալու։
«Մեզ մոտ այն տպավորություն է, որ սա ինադու է արվում, որ գազազենք կամ հունից դուրս գանք, անենք մի բան, որը չենք ուզում անել։ Ես էլ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին, բա որ չսիրեի՝ կգնայի 2018 թվականին իրեն կընտրեի՞։ Գիտեք ինքն ի՞նչ արեց, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ձեզ չենք ընտրելու էլ, գիտե՞ք դուք ինչ արեցիք, որ չարեց ոչ մի ղեկավար, կոտրեցիք հույսերը»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հարկերի բարձրացման դեմ բողոքող առեւտրականներից մեկն էլ ասաց, որ ե՛ւ շրջանառության հարկի բարձրացումից են դժգոհ, ե՛ւ հայտարարագրման համակարգի ներդրումից։ «Մեզ հարկում ու հարկում եք, մեր վարկերը դուք տեսե՞լ եք, 500 դրամ հացի փող է թողնում, էդ էլ չի թողնելու։ Եկել ենք, որ հասկանա՝ հերիք է, ոչխարի պես չենք կարա ապրենք։ Իրեն ընտրեցինք, հիմա էլ եկել ենք, որ ասենք՝ այ ընկեր, քեզ ընտրել ենք, մի բան էլ արա, որ մենք ապրենք։ Հո չընտրեցինք, որ դու գնաս լավ ապրես»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հարկերի բարձրացումից դժգոհող տնտեսվարողներին Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տվել՝ եթե չեն ուզում հարկ տալ, թող գնան ԱՄՆ ու այնտեղ հարկեր վճարեն։
Ի պատասխան առեւտրականներից մեկն այսօր ասաց․ «Առանց ամաչելու ամբողջ ազգին ներկայացնում են, որ մենք հրաժարվում ենք հարկ տալուց։ Մենք չենք հրաժարվում, ժողովուրդ ջան, մենք պատրաստ ենք հարկ տալու, մենք պատրաստ ենք մեր երկիրը ծաղկեցնելու։ Պարոն վարչապետն ասում է՝ գնացեք ամերիկաներում հարկ տվեք, ձեր երկրին մի տվեք։ Դու ինձ տեղ մի ցույց տուր, ես իմ երկրին տվել եմ, տալու եմ ու կտամ»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Առեւտրականները նաեւ ահազանգեցին, որ շուկաների տնօրեններն արգելում են, որպեսզի իրենք դուրս գան ցույցերի։ Նրանք նշեցին, որ եթե պետությունը դուրս է եկել փոքր ու միջին բիզնեսի դեմ, իրենք կտրուկ քայլեր էլ կանեն։
Մանրամասները՝ տեսանյութում.
«Նիկոլ Փաշինյանը, որ նոր էր ընտրվել, երկու օրը մեկ լայվ էր մտնում, ասում էր՝ ժողովուրդ ջան, գրկում ու համբուրում եմ ձեզ, բա էդ օրենքներն ընդունելուց առաջ մի հատ խորհրդակցեիք ժողովրդի հետ»,- ասաց ցույցի մեկ այլ մասնակից։
Նա հավելեց․ «Մանր բիզնեսը կործանվում է, փակվելու է իրենց ապաշնորհ քաղաքականության հետեւանքով։ Այս հարկային տեռորով ուզում են, որ մնան խոշոր գործարարները, չեն թողնում մենք աշխատենք։ Մտել են մեր գրպանը, չեն փարվել, փարվել-մարվել չկա։ Հինգ տոկոսը լավ է, թող բյուջեն քիչ մսխեն, եթե բյուջեն քչացել է, մենք մեղավոր չենք, ամեն ամիս հարկերը մուծել ենք։ Մենք մեղավո՞ր ենք, որ ամեն մեկը 5-6 հատ պադավատ ունեն»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտարարեցին,որ փետրվարի 5-ին մեծ ցույց են անելու։ «Ընկեր վարչապետ, սա երրորդ միտինգն է, չորրորդը լինելու է ամսի 5-ին, արդեն մեծ մասշտաբով։ Մի հատ էս 100 դրամների հարցերը լուծենք, մնացածը լինելու է մեծ մասշտաբով։ Դու պատրա՞ստ ես, շուկաները փակվելու են, գան փակեն հրապարակը։ Ուղղակի հետաքրքիր է՝ ի՞նչ է ուզում ինքը մեզանից»,- ասաց տոնավաճառի առեւտրականներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ