Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկիններ» և ներկայիս «անփորձներ». քաղաքական գիծը, որը դրված է հանձնաժողովի զեկույցի հիմքում. Տիգրան Աբրահամյան

Հունվար 30,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները:
Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։
Այս 1-2 նախադասությունները բավարար են կարծիք կազմելու այն քաղաքական գծի մասին, որը դրված է վերոնշյալ հանձնաժողովի զեկույցի հիմքում` «նախկիններ» և ներկայիս «անփորձներ»:
Կարծես պատերազմը 2020 թ.-ին Սերժ Սարգսյանն է ղեկավարել, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին ինքն է նշանակել:

Դեռ չեմ խոսում պատերազմական ժամանակահատվածում որոշումներ կայացնելու, կառավարելու և պրագմատիկ գործողությունների մասին, որոնք տոտալ բացակայում էին ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլ նաև դրանից հետո:

Միգուցե 2021-23 թվականներին էլ, երբ ադրբեջանցիները տարածքներ էին խլում Հայաստանից, ԱԺ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր, երևի երկրի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանը:
Այնքան են ամեն ինչ կեղծել, խեղաթյուրել, որ արդեն մոլորվել են իրենց իսկ սարքած թակարդում:
Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար:

Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:
Ի՞նչ վերաբերվում է 2020 թվականի բանակի և նրա մարտունակությանը, ապա այսօր էլ վստահ եմ, որ եթե ճիշտ ժամանակին զինված ուժերը պաշտպանության անցնելու հրաման ստանային, մոբիլիզացիան ըստ նախատեսված պլանների կազմակերպվեր, պատերազմական շրջանին համահունչ կարգապահական միջոցառումներ անցկացվեր և ղեկավարման պրոցեսը պատշաճ իրականացվեր, 44-օրյա պատերազմին լրիվ այլ արդյունք կունենային, այսքան տարածքային ու մարդկային կորուստներ չէինք ունենա, իսկ Արցախն այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ չէր լինի:

Իրենց հանցագործությունները պարտակելու և պետությանը հասցված վիթխարի վնասն արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031