Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում է եղել գեղասահքի աշխարհի չեմպիոններ, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչներ Եվգենյա Շիշկովա և Վադիմ Նաումով զույգը, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Վթարված ինքնաթիռում են եղել մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է նա։
52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության հաղթողներն են, եղել են նաև զույգով չմշկասահքի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, նվաճել են մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում։ Կարիերան ավարտելուց հետո Շիշկովան և Նաումովը անցել են մարզչական աշխատանքի և 1998 թվականից բնակվում էին ԱՄՆ-ում։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռին: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից:
Կարդացեք նաև
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Կոլումբիայի շրջանի հրշեջ պահպանության և շտապ բժշկական օգնության դեպարտամենտի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը:
Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում 3 զինվոր է եղել։