Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականգույքի կառավարման վարչության նախկին պետը մի խումբ անձանց օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք

Հունվար 30,2025 11:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15.523 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասից իր և իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 1․939,029 քմ մակերեսով հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, որից հետո այն օտարել իրեն և իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն դպրոցի տնօրենին առաջարկել է տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:

Դպրոցի տնօրենը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Ա.Ս.-ին հասցեագրված դիմում՝ խնդրելով սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։

Ա.Ս.-ն դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում և միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն, որ դպրոցի սահմաններից դուրս բերվի նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ դպրոցապատկան ևս երկու հողակտոր:

Արդյունքում, կեղծ գրություն-եզրակացությամբ կազմված նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ և թողարկվել է նոր հատակագիծ, համաձայն որի՝ հողամասի փաստացի մակերեսը կազմել է 11.761,57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15.523 քմ-ի փոխարեն:

Այնուհետև, Ա.Ս.-ն իր և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված, պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված 3.851,43 քմ մակերեսով հողատարածքից 1.939,029 քմ մակերեսով հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ ձևական աճուրդների միջոցով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքների օտարումն իրեն և իր մերձավորներին։

2025 թվականի հունվարի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա․Ս․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), մեկ անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), վեց անձի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը)։

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ՝ գրավ և վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք, երկու անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և չբացակայելու արգելք:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031