Լրահոս
Օրվա լրահոսը

Նացիզմն ու հայատյացությունն Ադրբեջանում դրված են ինստիտուցիոնալ մակարդակի վրա. ՀայաՔվե

Հունվար 30,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նացիստական հայատյացությունն Ադրբեջանում նոր թափ ստացավ Արցախյան շարժումից սկսած։

1988-90-ական թվականներին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլուր ազգայնամոլական բռնություններին զոհ գնացին հարյուրավոր հայեր։ 450 հազար հայ այդ ժամանակահատվածում բռնագաղթեց՝ թողնելով իր տունը, տեղը, աշխատանքը, ունեցվածքը, գերեզմանը, հիշողությունը․․․

Նացիզմն ու հայատյացությունն Ադրբեջանում դրված են ինստիտուցիոնալ մակարդակի վրա։ Հայատյացությունն Ադրբեջանում անգամ օգտագործվում է որպես այլախոհությունը ճնշելու միջոց, և առհասարակ՝ դարձել է ադրբեջանցիների ինքնության կառուցման առանցքը։

Հայկական մշակույթի յուրացումն ու սպանդը կրել և կրում է համակարգված բնույթ։ 1998-ից 2005 թվականներին հիմնահատակ ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի 5-ից 17-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցի 3 հազար խաչքարերն ու 5 հազար տապանաքարերը։

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031