Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

Հունվար 30,2025 11:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգ». ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:

«Սա քաղաքական դատավարություն է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո։

2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ինչպես ենթադրում են քննիչները, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ արեց հեռանալ պաշտոնից, իսկ սենատորը օգոստոսին հրաժարական տվեց։ Նա դարձավ առաջին պետական ​​պաշտոնյան, ով դատապարտվեց պաշտոնավարման ընթացքում որպես օտարերկրյա գործակալ հանդես գալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031