«Ազատություն». Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, հայտնում է քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից:
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։ Երկու աղբյուր Reuters գործակալությանը հայտնել են, որ ջրից մի քանի մարմին է դուրս բերվել։
Կոլումբիայի շրջանի հրշեջ պահպանության և շտապ բժշկական օգնության դեպարտամենտի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: