Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ. «Ժողովուրդ»

Հունվար 30,2025 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ քանի՞ խորանարդ մետր ոռոգման ջրային պաշար կա: Խնդրել էինք նշել, թե քանի՞ խորանարդ մետր խմելու ջրային պաշար կա հանրապետությունում, եւ պահանջել էինք տվյալները տրամադրել բացարձակ թվերով, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, թե ոռոգման ջրային պաշարի քանի խորանարդն է կորչում մինչեւ արտ հասնելը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացանք. «ՀՀ-ում բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան ընդհանուր առմամբ կարող է ձեւավորվել շուրջ 7.2 մլրդ մետր խորանարդ մակերեւութային հոսք, որից 1.2 մլրդ մետր խորանարդ ջրային ռեսուրս հնարավոր է ամբարել 80 ջրամբարներում, իսկ ոռոգման նպատակով շահագործվող ջրամբարներում կարող է կուտակվել մոտ 1.02 մլրդ մետր խորանարդ (օգտակար ծավալ՝ 940 մլն մետր խորանարդ), ոռոգման նպատակով ջրառն իրականացվում է նաեւ այլ ջրամբարներից»,- ասված է հարցման պատասխանում։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր ջուրը խնայելուց, էկոլոգիական բարեփոխումներից, սակայն խմելու ջրի պաշարի ծավալի մասին հարցադրումները Կառավարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս են։ Նման պատասխան փոխանցել են Ջրային կոմիտեից։ Կոմիտեից խուսափել են հստակ թվերով ասել, թե ոռոգման ջրի որքան կորուստ ունի Հայաստանը, սակայն ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին»։

Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ, ու այս բնական ռեսուրսի ահռելի կորուստը Փաշինյանին, կարծես թե, չի հետաքրքրում, քանի որ նա, հայտարարագրումից զատ, այս հարցով եթեր չի մտնում ու չի ասում, թե ովքեր են ջրի դեւերը, որ նստել են մեր ջրի ակունքներին եւ չեն թողնում, որ այն ամբողջությամբ հասնի սպառողին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031