Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում․ «Փաստ»

Հունվար 30,2025 10:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի՞նչն է այսօր ներհայաստանյան օրակարգի առաջնային թեման։ Դե, ձվածեղ-հեծանիվ-փիլիսոփայություն «զբաղմունքները» չհաշված: Իշխանություններն օրակարգը շարունակում են «հյուսել» խաղաղության օրակարգի շրջանակներում, և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց կարգախոսն էր դրա շրջանակներում՝ «Կա ապագա»։ Իսկ ապագայի լինելը կապվում է հենց խաղաղության օրակարգի հետ, որը, ըստ փաշինյանական «լապշաների», հնարավորություն է տալու խաղաղության դարաշրջան բացել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, առևտուր տեղի կունենա և Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանային նախագծերին ու տնտեսական զարգացման հնարավորություն կստանա։

Հայաստանի իշխանություններն այս ծրագրի մասին նույնիսկ բուկլետներ են պատրաստել, ու այն ներկայացնում են Հայաստան այցելող տարբեր պաշտոնյաների, հյուրերի, զեկույցներ ու ելույթներ ունենում տարբեր ֆորումներում։ Վերջերս էլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հատուկ կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկի» վրա՝ ներկայացնելով նաև դրան համապատասխան քարտեզը։

Սակայն մեկ էլ «հանկարծ» պարզվեց (իրականում միշտ էլ պարզ էր), որ այդ նախագիծն այլ պետությունների հետ քննարկելը գործնականում անիմաստ է ու ոչ մի հարց չի լուծում, եթե… Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա չի դարձել։ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, փաստորեն, այսքան ժամանակ միայն լրատվամիջոցների գլխագրեր է ապահովել, ուրիշ ոչինչ։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, ինչպես նաև խաղաղության հնարավոր երկկողմ պայմանագիրը Ադրբեջանի համար ոչինչ են։ Ալիևը բացահայտ ասում է, որ դրանք իր համար ուղղակի թղթի կտոր են, ու փորձում է անընդհատ զիջումներ կորզել։

Այնինչ, ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու: Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում։ Սակայն այս երկու ուղղություններով էլ Փաշինյանի իշխանությունը ձախողում է… Միայն հանձնելն ու զիջելն է նրանց մոտ հիանալի ստացվում:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031