Գեւորգ Կոստանյան. «Եթե ԶԼՄ-ներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը». «Ժողովուրդ»
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ըստ «Հետք»-ի՝ 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը չի դարձել ՌԴ քաղաքացի:
«Խելագարության կանխավարկածով առաջնորդվելը խելամիտ չէ: Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, պահպանել եմ ու պահպանելու եմ իմ քաղաքացիությունը: Եթե լրատվամիջոցներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը:
Ես եղել և մնում եմ ՀՀ քաղաքացի ու առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով, ես հարցազրույց չեմ տալիս»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: