Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՕԿ-ը կրճատեց նիկոլական ընտրազանգվածը

Հունվար 30,2025 10:00

Ըստ «Gallup international Armenia» ընկերության վերջին սոցիոլոգիական հարցման, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը վերջին շրջանում զգալիորեն իջել է՝ ընդամենը 11.3 տոկոս: Բայց անկեղծորեն ասեմ՝ այդ փաստը (եթե հավատանք հարցման արդյունքներին) ինձ բացարձակապես չի ուրախացնում: Որովհետեւ ես տեսնում եմ, թե ո՛ր քաղաքական ուժն է երկրորդ տեղ դուրս եկել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «միջուկային ընտրազանգվածը»: Իմ տպավորությամբ՝ այն կազմված է մարդկանցից, որոնց հոգեհարազատ է զազրախոսությունը, խուլիգանությունը, բանսարկությունը: Խոսքը «միջուկային», այսինքն՝ հիմնական, առավել հավատարիմ, անփոփոխ ընտրազանգվածի մասին է: Իհարկե, կան անշահախնդիր «նիկոլապաշտ» մտավորականներ՝ այդ ֆենոմենն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի: Բայց հիմնական նիկոլական զանգվածի պատկերն, իմ կարծիքով, պարզ է:

Ո՞վ է իշխանության ջատագովներից տոկոսներ խլել, ո՞ւմ պատճառով է փաշինյանական ընտրազանգվածը պակասել: Պատասխանը հստակ է՝ հարցման մեջ երկրորդ տեղը զբաղեցնող ԴՕԿ, այսինքն՝ Վարդան Ղուկասյանի (Դոգի) կուսակցության պատճառով (6.8 տոկոս): Այսինքն՝ նույն, գուցե ավելի թունդ հայհոյանքների, խուլիգանության եւ բանսարկությունների երկրպագու քաղաքացիները: Դոգն, այդպիսով, կարողացավ «իրենով անել» Փաշինյանի ընտրազանգվածի զգալի մասը: Եթե նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ  այդ «զգալի մասը» դառնա «մեծ մաս», կասկած չունեմ՝ իշխանությունը հնարավորություն կունենա վերարտադրվելու: Վկա՝ Երեւանի ավագանու ընտրությունները: Հայաստանում իշխանությունը ԵՐԲԵՔ ընտրությունների միջոցով չի փոխվել:

Ո՞րն է ելքը՝ պետք մտածել: Բայց հաստատ ելք չի ընտրողների մեջ խտրականություն դնելը: Ամենայն հարգանքով, համաձայն չեմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, որ «ամեն մարդ չպիտի քվեարկի»: Վստահ եմ, որ բոլոր` օրենքով քվեարկության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները պետք է այդ հնարավորությունն ունենան: Հակառակ դեպքում՝ ո՞վ պետք է որոշի, թե որ քաղաքացին է ավելի գրագետ, ավելի կարդացած եւ այլն: Նախ՝ ինչպես արդեն նշեցի, խուլիգաններն ունեն նաեւ կարդացած երկրպագուներ: Երկրորդ՝ նա, ով նշանակվի մարդկանց կրթվածությունը ստուգելու, շատ արագ կդառնա բռնապետ:

Ռազմավարական նպատակը պետք է լինի «նիկոլա-դոգական միջուկային ընտրազանգվածի» կրճատումը: Այստեղ միակ ճանապարհը մարդկանց լուսավորելն ու կրթելն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան Մխիթարյան says:

    Իմ կարծիքով, այս հարցման արդյունքների գրաֆիկայում ամենավատը (նույնիսկ վտանգավորը) վերջին կետն է:

  2. Հ.Շ. says:

    Lուսաւորուած ու կրթուած զարգացած հայեր կան, որոնք համակիրներ էին, են ու կը մնան՝ Փաշինյանին: Այդպէս է, 2018էն գարունէն սկսեալ մինչեւ օրս: Անոնցմէ շատերը, պարզապէս լուռ մնացին ու կը մնան:
     
    Բոլոր անձնական բախումները – եւ վերջնական խզումները – որ ես ինքս ապրեցայ, անցած եօթը տարիների ընթացքին՝ զարգացած հայերու դէմ տեղի ունեցան:
     
    Իսկապէս կը կարծեմ որ, հակառակն է… Թէ՛ մեր Պատմութեան, եւ թէ՛ այժմու օրինակներու հիման վրայ, բազմաթիւ ու բազմատեսակ այլ երկիրներում – ներառեալ Թրամփի վերադարձը, ԱՄՆում – :
     
    2021ի ընտրութիւններին, եթէ յոյս մը կար, դա էլ՝ խոնարհ ժողովուրդն էր: Եւ անոր bon sensը, common senseը: Ի դէմ՝ այն ուսեալ ու զարգացած, հայոց «ընտրանիներին» – ՀՀիս ներս եւ դուրս – , որոնք այդ պահին իսկ, այդ պահին եւս, նախընտրեցին որ Փաշինյանը վերընտրուի: Ծափահարեցին այդ վերընտրութիւնը:
     
    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Մասնայատուկ փաստով մը, շօշափելի, անմիջական օրինակով մը բացատրեմ վերեւ ըսածս – զորս սակայն այլպէ՛ս խոր ու համընդհանուր խնդիր մըն է – ՝

    2021ի ընտրութիւններուն, տեղի ունեցած Հայոց Աղէտէն ետք իսկ, ընտրական հակա-փաշինյանիսթ միացեալ ճակատ մը, չկազմուեցաւ: Բզիկ-բզիկ եղան այն քուէները, որոնց գումարումին շնորհիւ գոնէ Փաշինյանը չէր տիրանար ԱԺի առաւելագոյն աթոռներին:

    Իսկ որո՞նք էին այդ հակա-փաշինյանին բիւրաւոր խմբակցութիւններուն ղեկավարները… *Ժե՞խ*ը, թէ՝ զարգացած ու բանիմաց մարդիկ – տղամարդ եւ կին, մինչեւ իսկ որդեկորոյս մայր… – :

    Եւ հիմա էլ դեռ այդպէս է, վիճակը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031