Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սասունցու կատարած «Ով կամավոր է գրվում» երգը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում

Հունվար 29,2025 23:33

Հայոց բանակի վերակազմավորման 33-ամյա տարեդարձի առթիվ՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գործող Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ տոնական երեկո, որը կազմակերպվել էր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։

Ներկա էին վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, տեղակալը, աշխատակազմի աշխատակիցներ, վարչական շրջանում գործող կրթական կառույցների տնօրեններ, աշխատակիցներ, ՀՀ ԵԿՄ Դավթաշենի բաժանմունքի անդամներ՝ նախագահ Սարգիս Գրիգորյանի գլխավորությամբ, ազատամարտիկներ, նահատակ քաջորդիների հարազատներ, հյուրեր։ Հաղորդավարը հայտարարեց երեկոյի սկիզբը, անդրադարձավ Հայոց բանակի հազարամյակների պատմությանը: Եղավ լռության րոպե՝ նվիրված Հայոց երկրի պաշտպանության մարտերում նահատակված քաջորդիների հիշատակին։ Այնուհետև մարտական վարժանք ցուցադրեցին դպրոցի աշակերտները։

Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան ճանաչված երգիչները։

Ռուբեն Սասունցու կատարած «Ով կամավոր է գրվում» երգը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում։ Հատկապես հուզված էին նահատակ քաջորդիների հարազատները, մարտական ընկերները։

Պարային կատարումներով ներկաներին ոգևորեց «Մուշ» պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Արթուր Հակոբյան։

Երեկոյի վերջում Արցախյան գոյամարտերում և ՀՀ սահմանները պաշտպանելու ընթացքում նահատակված քաջորդիների մայրերը, կանայք, դուստրերը Ա․ Հովսեփյանի կողմից ստացած վարդեր։

Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարն իր ելույթում շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, մեր զինվորներին մաղթեց բարի ծառայություն։ Շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, դպրոցի տնօրենին։

Եղավ նաև այցելություն դպրոցում գործող Փառքի սրահ, որտեղ ամփոփված են կրթօջախի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված սաների մասին պատմող լուսանկարներ, անձնական իրեր: Նույն օրը՝ առավոտյան,   դպրոցում կայացավ կրթօջախի կազմակերպած տոնական միջոցառումը, որին մասնակից եղան դպրոցի աշակերտները: Ներկա էին զինվորականներ, ծնողներ, հյուրեր:

 

   Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031