Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է. Էդմոն Մարուքյան

Հունվար 29,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Չափազանց պարզունակ մանիպուլյացիա

Իշխանությունները և մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդում են, որ պետությունը չունի հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին:

Մինչդեռ, մենք գիտենք, որ վերջին տարիներին տարբեր օրենսդրական փաթեթներով առնվազն 3 պետական մարմին, միասին վերցրած 1000-ից ավել աշխատակիցներով, ստացել են հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին։ Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այնպես որ, պետք չէ մոլորեցնել մարդկանց, թե իբր պետությունը և պետական որևէ աշխատող չունեն նման հասանելիություն և այդ պատճառով հավելյալ տեղեկություններ եք հավաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031