Մոտ ապագայում Բաքուն կհրապարակի «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի՝ դեկտեմբերին Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետաքննության արդյունքները։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք, գործընկեր պետությունների հետ միասին, մանրամասներ տեղեկությունները կներկայացնենք հանրությանը», – հայտարարել է Հաջիևը։
Ավելի վաղ Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտարարել էր, որ կործանված օդանավի սև արկղերի վերծանման արդյունքները կհրապարակվեն արդեն այս շաբաթ։
Կարդացեք նաև