Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Հունվար 29,2025 18:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2024 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, հայկական խաղողի տեսակների ներուժի ուսումնասիրման, տեղածին սորտերի պահպանման և կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ու նախատեսվող ծրագրերը, խաղողագործության ու գինեգործության ոլորտի թվայնացման ուղղությամբ կատարված քայլերը։

Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է տարբեր ձևաչափերով մեծացնել մասնավոր գինեգործական ընկերությունների ներգրավվածությունը հիմնադրամի գործունեությանը՝ սկսած միջազգային ցուցահանդեսներում մասնակցության համար պետության կրած ֆինանսական ծախսերի որոշակի չափը նրանց պատվիրակելուց։

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին ու միջոցառումներին, հայկական գինու մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերի մշակմանն ու գինու ներքին սպառման խթանմանը։

Օրակարգային երկու թեմաները՝ Հիմնադրամի 2024 թ․ տարեկան ծրագրերը և ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև 2025 թ․ տարեկան ծրագրերն ու բյուջեն ստացել են դրական եզրակացություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031