«Ազատություն». Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ավարտին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի շուրջ տարվող աշխատանքներն ավարտելու կարևորությունը։
«Ադրբեջանը կշարունակի կառուցողական ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, սակայն, Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք այլ իրավական-նորմատիվ ակտերում պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանից, ինչպես նաև ռևանշիտսական միտումները մտահոգության տեղիք են տալիս», – APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: