Լրահոս
Օրվա լրահոսը

Օվերչուկ. Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան Երևանի համար

Հունվար 29,2025 17:54

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը։

«Լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ: Հակառակ դեպքում, կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները, դա ակնհայտ է»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։

«Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է»,- նշել է Օվերչուկը։

Օվերչուկը վստահ է, որ դա բացարձակապես ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին։

«Այստեղ նրանք (խմբ․ Հայաստանը) միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու, այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր այժմ Հայաստանում ընթացող քննարկումների մեջ են ու պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։

Օվերչուկը նաև նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։

ՌԴ փոխվարչապետը, անդրադառնալով նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է, իսկ Երևանի առևտուրը Եվրամիության հետ՝ նվազում։

«Իրավիճակը Հայաստանի հետ տնտեսական ուղու վրա շատ լավ է: Հայաստանը ակտիվ դեր է խաղում Եվրասիական տնտեսական միությունում և իրեն կառուցողական է պահում: Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնական շահառուն է»,- նկատել է նա։

Օվերչուկի տեղեկացմամբ՝ անցյալ տարի Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ 12 միլիարդ դոլար էր, ինչը մի քանի անգամ գերազանցում է Եվրամիության հետ Հայաստանի առևտրի ծավալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031