Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդուման ԱՄՆ Կոնգրեսից և ՄԱԿ-ից կպահանջի հետաքննել Պուտինի դեմ հնարավոր մահափորձը

Հունվար 29,2025 17:10

ՌԴ Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը հետաքննելու պահանջով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Պետդուման ուղերձ կհղի ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կառլսոնի հայտարարությունը Բայդենի վարչակազմի կողմից Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին», – նշված է հաղորդագրության մեջ։

Ուղերձով դիմելու նախաձեռնությանն աջակցել են Պետդումայի բոլոր խմբակցությունները։

Թեմային անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ նկատի ուներ Կառլսոնը, երբ ասել է այդ մասին: Նա ոչ մի ապացույց չի բերել, ուստի ես չեմ կարող մեկնաբանել նրա ասածը, որովհետև պարզ չէ, թե նա ինչ է նկատի ունեցել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Կառլսոնն իր գործընկեր Մեթ Թայբիի հետ զրույցում պնդել էր, որ ԱՄՆ իշխանությունները Բայդենի նախագահության օրոք փորձել են սպանել Պուտինին։ Նա կատարվածն անվանել է «ուղղակի խելագարություն»: Նրա խոսքով՝ Բայդենի օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Էնթոնի Բլինքենն իր պաշտոնավարման վերջին երկու ամիսներին «ամեն ինչ արել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն արագացնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031