Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

Հունվար 29,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին:

Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել:

Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:

Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:

Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով:

Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձի կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները:

Թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի տեղեկացմամբ՝ դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու և ներառական կրթություն իրականացնելու երկար տարիների արդյունավետ փորձ ունի: Հաստատությունում 468 աշակերտ է սովորում, որոնցից 62-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

Նշենք, որ «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում մասնագիտական աշխատանքի արդյունքում ապահովվում է հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների աստիճանաբար ներգրավումը  դասապրոցեսին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031