Ermenihaber. Անկարայում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպումը:
Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային համագործակցությանը, արտաքին քաղաքականությանը, տնտեսական հարցերին, ներդրումների ոլորտում համագործակցության աճին և տարածաշրջանային կապուղիներին առնչվող հարցեր։
Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել հայտարարություն: Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է թյուրքալեզու երկրների համագործակցության ամրպանդման վրա։