Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան

Հունվար 29,2025 15:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեկ մեր պետությունը, մեր հասարակությունը նշում էր բանակի օրը: Նրանք, ովքեր ականատես եւ մասնակից են եղել բանակի ձեւավորմանը,  ովքեր հպարտացել են բանակով, պաշտոնական հանդիպումների ժամանակ լսել են, թե ինչ գովեստի խոսքեր են հնչում մեր բանակի հասցեին, այդ մարդկանց եւ ինձ համար տառապանք էր, երբ տեսնում ես, թե մեր բանակն այսօր ինչ օրի է հասել»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին՝ 4 գումարումների  պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Երբեք չեմ մոռանա, որ գեներալ Ալքեսանդր Լեբեդը 1993-94 թվականներն էին, Մոսկվայում պատգամավորական հանդիպում կար, որին ներկա էին  նաեւ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ, 6 րոպե հոտնկայս խոսում էր մեր բանակի մասին: Ասում էր՝ շատ բան ունենք սովորելու հայոց բանակից, որովհետեւ դուք ցույց տվեցիք, թե ինչ հզոր մահապարտ բանակ ունեք: Թվարկեց մեր թշնամու, մեր հակառակորդի հնարավորությունները, ընդերքը, բնակչության թիվը, բայց մենք մեր մահապարտ բանակով, մահապարտ ազգաբնակչությամբ կարողացանք ոչ միայն դիմակայել, չեզոքացնել, այլեւ կարեւորագոյւն հաղթանակ տարանք: Մենք այդ օրը պրկված էինք հպարտությամբ, որովհետեւ մեր պետության հիմնական ստորագրությունը եղել է մեր բանակը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Այսօր նայում ենք, թե ինչ վիճակում է մեր բանակը, մեր թշնամին ինչպես է նվաստացնում, որոշ դեպքեում ստորացնում մեզ, այս պայմաններում ուղղակի տառապանք է խոսել հայոց բանակի օրվա հետ կապված: Այդուհանդերձ մեր զինվորը մնացել է  մահապարտ, մեր զինվորը պատրաստ է հրաշագործության, ուղղակի այսօր իմպոտենտ ղեկավարություն է, որը բացարձակ ոչինչ չի հասկանում բանակից, դրա  համար էլ բանակը հասցրել է այս վիճակին:

Ողբերգությունն այն է, որ բանակն ամենաշատն ատող կերպարը, այդ Հուդան այսօր դարձել է բանակի գերագույն գլխավոր հրամանատար: Դուք տեղյակ եք, որ 1999թ. ապրիլին նա իր թերթում, որտեղ զբաղված էր փողով հոդվածներ գրելով, զրպարտելով, գրել էր ՝ հարգելի մայրեր, ձեր տոները շնորհավորեմ ձեր որդիների դիակներով:

Հիմա ինքը մեր պետության գլխավոր գերագույն հրամանատարն է, որը չգիտի բանակն ինչ է: Նա ժամանակին ծնողներին թողել էր Իջեւանում, քանի որ ռմբակոծվում էր, եւ փախել էր Երեան, որպեսզի զբաղվի նրանով, ինչի մասին նշեցի: Իսկ արժանապատիվ հայ տղաները գնում էին դիրքեր, տղաներ կային, որ 17 տարեկանում էին միանում կամավորներին»,-նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Նա հիշեցրեց նաեւ Աննա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ իբր 11000 դասալիքներ ունենք. «Հաջորդ օրն իսկ Աննա Հակոբյանը դարձավ ադրբեջանական լրատվամիջոցների հերոսուհին, որոնք ծաղրում էին մեզ, թե տեսեք դասալիքներ ունեցող ազգը մեզ կարողացել է հաղթել՝ մեջբերելով այդ տիկնոջ ձեւակերպումը, որը դավաճանություն է եւ հանցագործություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտի» կողմից հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը հավանաբար նկատի ունի «Օրագիր» թերթի 1999 թ. ապրիլի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» հոդվածը: Պարոն Հակոբյանի հիշատակած նախադասության փոխարեն հոդվածում կան հետեւյալ տողերը. «Վերջին օրերին եւս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երեւի մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031