Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն ամփոփում է «Օգնենք միասին» բարեգործական արշավի առաջին վեց ամիսները

Հունվար 29,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թ․ հունիս-դեկտեմբեր  ամիսներին «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 6800 մարդ, որոնց շնորհիվ հավաքվել է շուրջ 11,89 միլիոն դրամ՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը: Միայն տարեվերջին՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, հավաքագրվել է 3,80 մլն դրամ, որին գումարվել է Yandex Go-ի նվիրատվությունը՝ դառնալով 6,36 6,36 մլն դրամ: Նվիրաբերված միջոցներն ուղղվել են չորս բարեգործական կազմակերպությունների կարիքներին՝ «Սիթի օֆ Սմայլ», «ՎԻՎԱ», «Շտապիր դեպի բարին» և «Հայ մայրեր»։

«Մասնակցությունը նախագծին օգնում է մեզ օպերատիվ կերպով արձագանքել ծանր հիվանդություններով երեխաների կարիքներին և նրանց որակյալ խնամք տրամադրել։ Մենք միջոցներն ուղղել ենք աուտիզմով երեխաների կենտրոնի զարգացմանը և շահառուի կարևորագույն գենետիկ անալիզի անցկացմանը», – ասում է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանը՝ ընդգծելով, որ հետագայում շարունակելու են զարգացնել «Առողջ ապագա» ծրագիրը, որը կօգնի ավելի շատ երեխաների օգնել:

2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածի օգտատերերը հնարավորություն ստացան տաքսի պատվիրելիս նվիրատվություն կատարել՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ։ Դեկտեմբերին «Օգնենք միասին» կոճակը հասանելի դարձավ նաև Առաքման ծառայությունում։

Yandex Go-ն ամեն ամիս իր կողմից լրացուցիչ գումարով համալրում է հավաքված միջոցները, ինչպես նաև հոգում վճարային օպերատորների միջնորդավճարը, ինչի արդյունքում նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

«Նախագիծը մեզ օգնեց «Երազի տանը» սոնսորային սենյակ ստեղծել, որտեղ մանկական ուղեղային կաթված  ունեցող երեխաները վերականգնողական բուժում են ստանում: Միջոցներն ուղղվել են նաև շահառուների անվճար թերապիաներին: Այժմ նախատեսում ենք անապահով ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար մատնահարդարման և կարի ուսուցման նախագիծ իրականացնել»,- պատմում է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը՝ շեշտելով, որ այդպես նրանք մասնագիտություն ձեռք կբերեն, կդառնան անկախ և եկամուտ կապահովեն ընտանիքի համար:

Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամը կարողացել է մարզերում արևային ջրատաքացուցիչներ տեղադրել արցախցի 6 փախստական ընտանիքների համար՝ ապահովելով մշտական հասանելիություն տաք ջրին։

«Մենք պլանավորում ենք շարունակել աջակցել արցախցի անապահով և բազմազավակ ընտանիքներին, որոնք հայտնվել են բարդ կենցաղային պայմաններում Հայաստանի մարզերում։ Սպասման ցուցակում արդեն ավելի քան 100 ընտանիք կա, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնել»,- ասում է «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը։

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն էլ հավաքագրված գումարն ուղղել է քաղցկեղ  և արյան հիվանդություններ ունեցող 5 շահառուների բուժմանը։

«Բուժումը  ներառում է լաբորատոր հետազոտությունների անցկացում, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, տարատեսակ պրոցեդուրաների և հոգեբանական աջակցության տրամադրում։ Մենք շարունակելու ենք մասնակցել նախագծին և ամբողջությամբ հոգալ մինչև 25 տարեկան յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ ապահովելով ապաքինման հավասար հնարավորություններ»,- ընդգծում է  «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031